ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Դաշնակցությունը պառակտման եզրի՞ն է

Դաշնակցությունը պառակտման եզրի՞ն է
03.09.2019 | 11:45

«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ․ այցից առաջ բուռն իրարանցում է տեղի դաշնակցական կառույցում։ Հայրենիքում մոլի ընդդիմադիր, սփյուռքում մոլի իշխանամետ դաշնակցական ընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում, որ Փաշինյանի ու տեղի հայ համայնքի հետ հանդիպումը տպավորիչ լինի։

Հիշեցնենք, որ նրանք ջանք չէին խնայել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը կազմակերպելու ժամանակ։ Պրոիշխանական գծի ակտիվ ջատագովն Արևմտյան Ամերիկայի Գերագույն մարմնի անդամ Վիգեն Հովսեփյանն է՝ Հրանտ Մարգարյանի հավերժ ախոյանը։ Սակայն դաշնակցականների ակտիվության փաստով առանձնապես ոգևորված չեն հայրենիքում․ երեկ ոչ Բյուրոյի, ոչ ԳՄ կազմից որևէ ՀՅԴ-ականի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ինքը հարցազրույց չի տալիս, իսկ Կիրո Մանոյանը, լսելով, որ հարցեր ունենք, անմիջապես շտապեց․ «Այդ հարցով դիմեք ԳՄ-ին»։ Փորձեցինք հասկանալ՝ ինչպե՞ս գուշակեց, թե ինչ հարցի մասին է խոսքը։ Մանոյանն անդրդվելի մնաց․ «Բոլոր հարցերով դիմեք ԳՄ-ին»:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ